16 դեկտեմբերի 2016 - 13:56 AMT
ԵՄ-ն դատապարտել է Իրանին ու ՌԴ-ին Սիրիայի քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար

ԵՄ-ն դատապարտել է Իրանին ու ՌԴ-ին Սիրիայի քաղաքացիական օբյեկտներին թիրախավորված հարվածներ հասցնելու համար: Այդ մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որն իր աշխատանքն է ավարտել Բրյուսելում դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան:

ԵՄ անդամ երկրները պահանջել են բոլոր կողմերից անհապաղ օգնություն տրամադրել Հալեպի բնակիչներին, ինչպես նաև ապահովել միջազգային դիտորդների ներկայությունը, գրում է Deutsche Welle-ն:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ռազմական հանցագործություններ կատարողները պետք է պատժվեն: Ըստ նրա, գագաթնաժողովում «զգացմունքային» բանավեճ է ծավալվել ՌԴ դեմ պատժամիջոցների շուրջ, սակայն ընդհանուր դիրքորոշում չի մշակվել:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Մեծ Բրիտանիայի նախագահ Թերեզա Մեյը գագաթնաժողովում արտահայտվել են Հալեպում իրավիճակի վերաբերյալ ԵՄ «խիստ» արձագանքի օգտին: Մերկելը հորդորել է ռազմական հակամարտության քաղաքական լուծում գտնել: