«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը նոր պայմանագիր են առաջարկել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որի համաձայն պորտուգալացին կղեկավարի թիմն առաջիկա տասնամյակում:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ հորիզոնականում է Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Ըստ նոր պայմանագրի, Մոուրինյոն կարող է 100 մլն եվրո վաստակել, հայտնում է vesti.ru-ն:
Ժոզե Մոուրինյոն գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2016-ի մայիսին: Այդ պաշտոնում նա փոխարինեց հոլանդացի Լուի վան Գալին: