Ռուսական ռազմակայանում մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները պատրաստվում են «Տանկային բիաթլոն» և «Սուվորովյան գրոհ» մրցույթների ընտրական փուլերին: Մարզումներին մասնակցում է Տ-72Բ տանկերի և հետևակի մարտական մեքենաների ավելի քան 50 անձնակազմ:
Տանկիստների և մոտոհրաձիգների հետ պարապմունքներ են անցկացվում բարձր լեռնային «Ալագյազ» վարժահարթակի տանկադրոմում: Վարորդ մեխանիկները պետք է սովորեն ճիշտ և առավելագույնս արագ հաղթահարել խոչընդոտները: Մրցումներին նախապատրաստվելու շրջանում զրահամեքենաների և տանկերի անձնակազմերը ընդհանուր առմամաբ կհաղթահարեն 1000 կմ:
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով:
2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.: