26 դեկտեմբերի 2016 - 16:04 AMT
Ջիվան Մովսիսյանը` Մոլդովայում ՀՀ դեսպան

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատարյանն ազատվել է Մոլդովայում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Մոլդովայում ՀՀ դեսպան է նշանակվել Ջիվան Մովսիսյանը:

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին:

ՀՀ-ում Մոլդովայի Հանրապետության դեսպան է հանդիսանում ՌԴ-ում ՄՀ դեսպանը: