16 հուլիսի 2007 - 16:20 AMT
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կհետեւի ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին
ԼՂՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հուլիսի 18-21-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կմեկնի ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը` Աժ փոխնախագահ Իշխան Զաքարյանի (ԲՀԿ) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Արեգ Ղուկասյանը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Գագիկ Գեւորգյանը (ՀՅԴ), Արտաշես Ավոյանը (ՕԵԿ), Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն»), հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: