29 դեկտեմբերի 2016 - 11:34 AMT
Երևանի մետրոյում վերանորոգված 2 շարժակազմ է գործարկվել

Դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենում երկու ամբողջովին վերանորոգված շարժակազ է գործարկվել:

Շարժակազմերից մեկում ներկայացված են հին և նոր Երևանի լուսանկարները:

Շարժակազմերը գործարկվել են Ucom ընկերության աջակցությամբ: Ընկերությունը կշարունակի գլխավոր հովանավորի կարգավիճակով աջակցել գնացքների բազայի թարմացմանն ու արդիականացմանը:

Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, գործում է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։

2012-ինմետրոյի թունելների վերակառուցման, կայարանների, վագոնների արդիականացման համարՀայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանին տրամադրվել է 5 մլն եվրոյի վարկ:

Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ այսօր մեկ կիլոմետրի արժեքն է $120-160 մլն: Այսինքն, մեր 12 կիլոմետրանոց մետրոյի գծի արժեքը կկազմեր մոտ $1.5 մլրդ: Այդ գումարի գրեթե կեսը բաժին է ընկնում կապիտալ շինարարությանը, իսկ մյուս կեսը, այսինքն` մոտ 750 մլն դոլարը, ենթակառուցվածքներն են: 2010-ին, որի դրությամբ մետրոյում 10 կայարան է գործել, ողևորահոսքը 19 մլն 873.600 է եղել, 2011-ին՝ 17 մլն 19. 800: Իսկ 2012-ին արդեն 14 մլն 929. 200, այսինքն ավելի քիչ, քան եղել է մետրոյի բացման առաջին տարում, երբ գործում էր 2 կայարան (1981, 17 մլն 450.000):