19 հուլիսի 2007 - 21:02 AMT
Լեռնային Ղարաբաղում փակվել են ընտրատեղամասերը
Տեղական ժամանակով 20:00-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փակվել են բոլոր ընտրատեղամասերը: ԼՂՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրատեղամասերի փակվելուց հետո ԿԸՀ-ն պարտավոր է երեք ժամը մեկ տեղեկատվություն տրամադրել մշակված քվեաթերթիկների քանակի մասին:

Նշենք, որ տեղական ժամանակով 17:00-ի տվյալներով ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցել էր ընտրողների 65 տոկոսը:

ԼՂՀ նախագահի պաշտոնի հավակնորդները 5-ն են. ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանը, նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը եւ Ղարաբաղի Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԼՂՀ Կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանը: