2016-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացրել է հանրային կարծիքի հետազոտություն՝ պարզելու «Ավրորա» մրցանակի, հայերի և Հայաստանի մասին աշխարհում իրազեկության մակարդակը:
Հետազոտությունն անցկացվել է երկու փուլով՝ 2016թ. մարտ և հունիս-հուլիս ամիսներին, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 5500-ից ավելի մարդ: Հարցումն իրականացվել է 10 երկրում բնակվող ինչպես օտարերկրացիների, այնպես էլ սփյուռքահայերի շրջանում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հանրային կարծիքի հետազոտությունն իրականացվել է հինգ հիմնական չափումով՝ «Ավրորա» մրցանակ, իրազեկվածություն, ընկալում, հետաքրքրվածություն, ներգրավվածություն:
Հարցված սփյուռքահայերի 41%-ը գիտի հայոց պատմություն: Հայաստան երկրի մասին լավ տեղեկացված է հարցվածների 20%-ը, քիչ տեղեկացված է 62%-ը, 18%-ը տեղյակ չի:
Հարցվածների 7%-ը կարծում է, որ հայերը կարևոր դեր ունեն պետական համակարգում, 23%-ի կարծիքով՝ հայերը կարևոր դեր ունեն տեղական մակարդակում, 23%-ի կարծիքով հայերը սահմանափակ դեր ունեն:
Հայ համայնքն ինտելեկտուալ-մշակութային ազդեցություն ունի 42 տոկոսի կարծիքով, սոցիալական ազդեցություն ունի 37 տոկոսի կարծիքով, բարոյական-էթիկական՝ 36%-ի կարծիքով:
Հարցվածների 8 տոկոսը գիտի 10 և ավելի հայի, 25 տոկոսը գիտի 1-9 հայի, 67 տոկոսը ոչ մի հայի չի ճանաչում:
Հարցվածների 48 տոկոսի համար Հայաստանը հետաքրքրիր է որպես երկիր, 31%-ի համար հետաքրքիր է որպես ճամփորդական ուղղություն, 20%-ը Հայաստանում բիզնես հնարավորություն է տեսնում:
7 օտարերկրացուց 1-ը հավանաբար կայցելի Հայաստան, 2 սփյուռքահայից մեկը հավանաբար կայցելի Հայաստան:
Հարցվածների շրջանում հայերը հիմնականում բնութագրվում են որպես հպարտ (20%), ընկերական (16%), հարգալից (15%), չընկճվող (12%), խիզախ (12%), լավ ինտեգրվող (11%):