19 երկրի Ազգային հակադոպինգային կազմակերպությունները (NADO) կոչ են արել հեռացնել ՌԴ մարզիկներին մասնակցությունից միջազգային բոլոր մրցումներին և զրկել երկիրը ցանկացած մրցություն անցկացնելու իրավունքից: Որպես հիմք է ընդունվում Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովի հետաքննության արդյունքները, որը գլխավորում է Ռիչարդ Մաքլարենը:
«Քանի որ Մաքլարենի հետաքննության արդյունքում նոր անհերքելի ապացույցներ են ի հայտ եկել Ռուսաստանում պետական մակարդակով դոպինգի կիրառումը թաքցնելու վերաբերյալ, ղեկավարությունը կոչ է անում հեռացնել Ռուսաստանին մասնակցությունից բոլոր միջազգային մրցումներին, քանի դեռ սպորտն ու հակադոպինգային համակարգը Ռուսաստանում չեն համապատասխանում WADA-ի պահանջներին»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Lenta.ru-ն:
«Ղեկավարությունը նաև խնդրում է տեղափոխել ՌԴ տարածքում կայանալիք մրցումներն ու մորատորիում հայտարարել երկրում մրցումների անցկացման համար»,-ասվում է տեքստում: Բացի այդ, NADO ղեկավարները նշել են, որ բոլոր հակախթանիչ կազմակերպությունները պետք է անկախ լինեն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի հակադոպինգային գործակալության (UKAD) ղեկավար Դևիդ Քենվորթին հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում հեռացնել ՌԴ-ին մասնակցությունից 2018-ին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին կորեական Փխենչհանում:
2016-ի դեկտեմբերին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովը Ռիչարդ Մաքլարենի գլխավորությամբ զեկույց է հրապարակել ռուս մարզիկների կողմից դոպինգի օգտոգարծման մասին: Զեկույցում ասվում էր, որ Վիտալի Մուտկոն և նրա տեղակալ Յուրի Նագորնիխը առնչություն ունեն խթանիչների նմուշների հետ գործողություններին: Հեղինակները պնդում են, որ կեղծման նշաններ էին հայտնաբերվել Սոչիի Օլիմպիադայի ռուս մեդալակիրներից 12-ի նմուշներում: Ըստ հանձնաժողովի, անալիզների հետ կապված մախինացիաներին առնչություն ունեն հազարից ավելի ռուս մարզիկներ: