ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բացասաբար է գնահատել իրաքյան Մոսուլի ազատագրման գործողությունը, որը վարում են Իրաքի զորքերը «Իսլամական պետության» դեմ: Իրաքյան բանակին աջակցում են միջազգային կոալիցիայի ուժերը ԱՄՆ գլխավորությամբ:
«Մոսուլն ազատագրելու փորձն աղետի է վերածվել»,-ասել է Թրամփը, հայտնում է ՌԻԱ Նովոսին Times-ի վրա հղումով:
Մոսուլի ազատագրման գործողությունն ընթանում է 2016-ի հոկտեմբերից: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:Ավելի քան 68.000 մարդ ստիված է եղել լքել իր տունը և բռնի տեղահանված դառնալ գործողության մեկնարկից հետո:
Միջազգային կոալիցիայի զորքերի հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսեդը ավելի վաղ ասել էր, որ հավանաբար, սիրիական Ռաքքան և իրաքյան Մոսուլը կազատագրվեն մինչև 2018-ի վերջը: