27 հուլիսի 2007 - 15:04 AMT
Հայաստանը պետք է հանդես գա Հարավային Կովկասի տարածաշրջանի համախմբան օգտին
Ներկա դրությամբ Հարավային Կովկասում երկու տենդենց է նկատվում. մեկը ուղղված է տարածաշրջանի ժողովուրդների օտարացմանը, մյուսը` համախմբմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է ընտրի երկրորդ ուղին: «Դա ելնում է համազգային եւ պետական շահերից: Այդ դեպքում մենք կկարողանանք դիմակայել մարտահրավերներին: Հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններից հետո երկիրը պետք է ավելի զորեղ դառնա, որպեսզի նրան հաշվի առնեն»,- ընդգծել է Ռուստամյանը: