30 հուլիսի 2007 - 16:07 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Մեթյու Բրայզան քննարկել են ղարաբաղյան կարգավորման արդի հարցեր
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների արդի փուլին առնչվող հարցեր: