30 հուլիսի 2007 - 17:40 AMT
Աշնանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը կայցելի Հայաստան
Աշնանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստան կայցելի Հարավային Կովկաս: Աշնանը Կոստան կայցելի Հայաստան: Իսկ Ադրբեջան Ժան Պոլ Կոստան մտադիր է այցելել 2008 թվականի մայիսին: Այցի մանրամասները չեն նշվում, հաղորդում է «Թրենդը»:

Ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կան Ադրբեջանին առնչվող շուրջ 800 բողոքներ` Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների կողմից: