31 հուլիսի 2007 - 16:43 AMT
Հայ լրագրողները նվաճեցին Արագածը
Հուլիսի 28-ին Հայաստանի 22 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ վերելք կատարեցին Արագած: «Սպորտի աշխարհ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոի խոսքերով, «Արագած» նախագիծը իրականացվեց սեպտեմբերի 24-30 կայանալիք «Սպորտ եւ մեդիա 2007» միջազգային փառատոնի շրջանակներում, որը կկայանա Ստամբուլում: «Վերելքի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին միմյանց հետ, եւ ես կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բոյկոն: Նշենք, որ վերելքի բոլոր մասնակիցներին, իսկ նրանք մոտ 50 հոգի էին, կտրվեն վկայականներ Արագածի հարավային գագաթի նվաճման մասին: