Երևան քաղաքի Թումանյան փողոցում և Բաղրամյան պողոտայում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետները հունվարի 20-ի առավոտից փակ են:
Armtimes.com-ը գրում է, որ Թումանյան փողոցի սուպերմարկետը փակվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հարկային ստուգում իրականացնելու նպատակով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում: