23 հունվարի 2017 - 14:11 AMT
Ձերբակալվել է Վիեննայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով կասկածյալի հնարավոր հանցակիցը

Գերմանիայի արևմուտքում` Նոյե քաղաքում ձերբակալվել է Վիեննայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվածի հնարավոր հանցակիցը: Այդ մասին հայտնել է Դյուսելդորֆի դատախազության ներկայացուցիչը, գրում է Deutsche Welle-ն Der Spiegel-ի վրա հղումով:

Գործողության ընթացքում ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ձերբակալել են 21-ամյա երիտասարդի և նրա կնոջը: Կնոջն ավելի ուշ ազատ են արձակել: Ամուսինների բնակարանում խուզարկություն է կատարվել, իրավապահներն առգրավել են համակարգիչն ու բջջայիյն հեռախոսները:

Քննիչները ենթադրում են, որ այս կասկածյալն ու հունվարի 20-ին Վիեննայում ձերբակալվածը քննարկել են նաև բունդեսվերի օբյեկտների վրա հնարավոր հարձակումները:

Ավստրիայի իրավապահ մարմինների աշխատակիցները երիտասարդի են ձերբակալել Վիեննայում ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով: Վիեննայում պատրաստվող գրոհի մասին հայտնի է դարձել հունվարի 20-ին: Հարձակումը պետք է կատարվեր հունվարի 15-30-ի սահմանում: Հարձակումը պատրաստում էր ալբանական ծագումով ծայրահեղ իսլամիստների խումբը: Կասկածայլաը ձերբակալվել է Վիեննայում` բնակարանում, նա 18 տարեկան է: