Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 10-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 28-րդ քայլին սպիտակներով հաղթել է Ռիչարդ Ռապորտին:
10 տուրի արդյունքներով Արոնյանը 6 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը՝ Պավել Էլյանովի, Մագնուս Կարլսենի, Սերգեյ Կարյակինի և Վեյ Յիի հետ:
9-րդ տուրում հաղթանակներ են տարել նաև Կարյակինն ու Ուելսի Սոն։ Վերջինս շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը 7 միավորով։
«Տատա Սթիլ» գերմրցաշարի 9-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել մրցաշարի առաջատար Ուելսի Սոյի հետ: 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության է մատնել գրոսմայստեր Անիշ Գիրիին: 7-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Մրցաշարի նախորդ տուրերում Արոնյանը 4 անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ:
Մրցաշարի ավարտին 3 տուր է մնում: Հունվարի 27-ին՝ Երևանի ժամանակով 16։30-ին, կմեկնարկեն 11-րդ տուրի խաղերը։ Լևոն Արոնյանի մրցակիցը Ռադոսլավ Վոյտազեկն է։ Խաղերին կարելի է հետևել այս հղումով: