4 սեպտեմբերի 2007 - 14:39 AMT
Այսօր Բրյուսելում Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ ռուս եւ ֆրանսիացի համանախագահների հետ
Այսօր Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բերնար Ֆասյեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նշենք, որ նախօրեին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահներն արդեն հանդիպել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են սեպտեմբերին համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի հետ: