31 հունվարի 2017 - 17:52 AMT
Կարեն Խաչանովը` Ռուսաստանի առաջին ռակետ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիտ Կարեն Խաչանովը դարձել է Ռուսաստանի առաջին ռակետը, հայտնում է sportbox.ru-ն:

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) նորացված վարկանիշում, որը հրապարակվել է հունվարի 30-ին, 20-ամյա թենիսիստը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը` առաջ անցնելով ՌԴ-ն ներկայացնող մյուս մարզիկներից:

Ռուսաստանցի լավագույն թենիսիստների վարկանիշում 55-րդ հորիզոնականում է Անդրեյ Կուզնեցովը, 63-րդն է Դանիիլ Մեդվեդևը: