Ամերիկացի միլիարդատեր Ռեքս Թիլերսոնը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պարտականությունները: Երդման պաշտոնական արարողությունը կայացել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան աշխատասենյակում:
Միացյալ Նահանգների նոր պետքարտուղարի երդմանը ներկա են եղել Թրամփը և փոխնախագահ Մայքլ Փենսը: Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար և նշել, որ «ամենուր ու միշտ ծառայելու է ամերիկայի ժողովրդին», հաղորդում է The New York Times-ը:
Թիլերսոնի թեկնածությունը Սենատը հաստատել էր փետրվարի 1-ին՝ ձայների 56 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ:
Մինչև այս Թիլերսոնը զբաղեցրել է ExxonMobil ընկերության գլխավոր գործադիր նախագահի պաշտոնը: