2 փետրվարի 2017 - 12:05 AMT
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Brexit-ի մեկնարկին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջն ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառման մեկնարկին:

Խորհրդարանում երկօրյա բանավեճերից հետո օրինագծի օգտին 498 պատգամավոր է քվեարկել, դեմ` 114-ը: Դեմ է քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը և ազատական դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավոր և 1 պահպանողական, հայտնում է BBC-ին:

Քննարկման ժամանակ Դևիդ Դևիսը հիշեցրել է պատգամավորներին, որ եթե նրանք հավանություն չտան օրինագծին, դեմ կգնան ժողովրդի կամքին:

Օրինագծի երկրորդ ընթերցումը նշանակված է փետրվարի 6-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը