2 փետրվարի 2017 - 16:25 AMT
Ուկրաինական տանկերը մտել են Ավդեևկա

Ուկրաինական տանկերը մտել են Ավդեևկա: Համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ երևում են Ուկրաինայի Զինված ուժերի տանկերն Ավդեևկայի բնակելի տների շրջապատում: Տեսագրությունը հրապարակել է BBC-ի թղթակից Թոմ Բարիջը Twitter-ի իր միկրոբլոգում:

Լրագրողը գրել է. «Ավդեևկայում մենք ուկրաինական տանկեր տեսանք և զինվորականների, որոնք, հավանաբար, պատրաստ էին, և լսել էին, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում»:

Սոցցանցերի օգտատերերը նաև նկատել են, որ տեսագրության մեջ տանկերի հետևում երևում են ԵԱՀԿ առաքելության ավտոմեքենաները, սակայն կազմակերպության ոչ մի անդամ չի երևում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ աշխարհազորայիններն ու ուկրիանցի ուժայինները հայտարարել էին Ավդեևկայում իրավիճակի սրացման մասին: Հակամարտության կողմերը մեղադրում են միմյանց գնդակոծությունների սաստկացման և Դոնեցկի շրջանում գրոհ ձեռնարկելու փորձերի մեջ:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հունվարի 30-ին մեղադրեց «ռուսական ահաբեկչական ուժերին» իրավիճակը Դոնբասում սրելու մեջ: Ըստ Կիևի, հենց ՌԴ ԶՈւ-ն է գնակոծում տարածաշրջանը վերջին օրերին: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն նամակ է հղել ՄԱԿ-ին` պահանջելով ՌԴ-ից «դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայի արևելքում և պահպանել հրադադարը»:

ՌԴ-ն իր հերթին կոչ է անում Ուկրաինային «դադարեցնել զինված սադրանքները Դոնբասում և պահպանել հրադադարի ռեժիմը»: