7 սեպտեմբերի 2007 - 19:40 AMT
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կշարունակեն որոնել ՀՀՊ-ի խնդրի լուծումը
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կշարունակեն որոնել Եվրոպայում ՌԼԿ-ի տարրերի տեղակայման ԱՄՆ-ի ծրագրերի հետ կապված խնդիրները, ասել է Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպելուց հետո:
«Մենք անդրադարձանք երկկողմ օրակարգի բոլոր խնդիրներին եւ առավել կարեւոր միջազգային հարցերին, առաջին հերթին, այն ամենին ինչ վերաբերում է ՀՀԿ համակարգին»,-ասել է ՌԴ նախագահը:
«Մենք նշեցինք, որ մեր փորձագետներն առաջիկայում կհանդիպեն հերթական անգամ եւ կուղեւորվեն Ադրբեջան` Գաբալայի ՌԼԿ»,-ասել է Պուտինը:
«Այդպիսով, մենք փաստում ենք, որ համատեղ աշխատանքի գործընթացն այդ ուղղությամբ շարունակվում է»,-ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: