8 փետրվարի 2017 - 10:42 AMT
Մխիթարյանն ԱՊԼ տուրի լավագույն ֆուտբոլիստ կարող է ճանաչվել

Eurosport-ը հարցում է անցկացնում իր ընթերցողների շրջանում՝ ԱՊԼ-ի 24-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստին պարզելու նպատակով:

Թեկնածուների թվում են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը,«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, «Սանդեռլենդի» հարձակվող Ժերմեյն Դեֆոն, «Հալլ Սիթիի» պաշտպան Անդրեա Ռանոկիան, «Տոտենհեմի» կիսապաշտպան Մին Սոնը, «Վեսթ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը, «Ուոտֆորդի» կիսապաշտպան Թոմ Կլևերլին և «Վեսթ Բրոմվիչի» կիսապաշտպան Ջեկ Լիվերմորը:

Այս պահի դրությամբ Մխիթարյանը քվեարկության առաջատարն է:

«Լեսթերի» հետ հանդիպմանը Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ` բացելով հաշիվը 42-րդ րոպեին: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան Աթլետիկ» խաղի 74-րդ րոպեին գրոհ է սկսել, փոխանցել գնդակը Մարսիալին և ստանալով պատասխան փոխանցումը մոտ տարածությունից՝ երրորդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպաս: Մխիթարյանի գոլի շնորհիվ խաղի հաշիվը դարձել է 3:0: