9 փետրվարի 2017 - 14:32 AMT
ՀՀ-ն կարող է օդային կապ հաստատել Սիրիայի և Ավստրալիայի հետ. Նախագծերը հավանություն են ստացել

ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ընդունվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի Միության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանը Կանադայի ու Սինգապուրի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր կկնքի: Կառավարությունը հունվարի 26-ի նիստում համաձայնություն է տվել փաստաթղթերի ստորագրման առաջարկությանը: