11 սեպտեմբերի 2007 - 14:45 AMT
Այսօր ԱՄՆ-ն եւ ողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին
Այսօր ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին, երբ Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա կատարված ահաբեկչության հարձակման արդյունքում շուրջ 3 000 մարդ զոհվեց: Ահաբեկչության հերթական, վեցերորդ տարելիցը նշվում է ԱՄՆ-ում որպես Հայրենասերի օր: Այսօր ամբողջ երկրում հիշատակման պատարագ կմատուցվի, նվիրված զոհերի հիշատակին:

Տեղի ժամանակով 8:45-ին, հենց այն պահին, երբ ահաբեկիչների կողմից հափշտակված առաջին ինքնաթիռը մխրճվեց երկվորյակ աշտարակներից մեկի մեջ, ԱՄՆ նախագահը եւ Սպիտակ տան աշխատակիցները կհարգեն ողբերգության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ: Առանձին արարողություն տեղի կունենա Պենտագոնում, ահաբեկչության զոհերի հուշահամալիրի մոտ, քանի որ Պենտագոնը եւս տուժեց այդ օրը:

Հիշատակի միջոցառումներ կանցնեն այսօր նաեւ աշխարհի բազում այլ երկրներում: