ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ռուսական օդուժի՝ թուրքական ստորաբաժանումներին սխալմամբ հասցրած հարվածի համար:
Փետրվարի 9-ին Հալեպի մերձակայքում հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել 11 թուրք զինծառայող:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, երկու երկրների համապատասխան մարմինները զբաղվում են միջադեպի քննությամբ:
Իր ափսոսանքն է հայտնել նաև ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Վերջինս նշել է, որ Մոսկվան ավելի լավ կկոորդինացնի գործողություններն Անկարայի հետ: