13 սեպտեմբերի 2007 - 15:31 AMT
Ս.Լավրով. ԵԱՀԿ-ի գոյությունը որպես «ոչ ավանդական համաժողովի» ակնհայտորեն ձգձգվել է
Ռուսաստանը կողմ է ԵԱՀԿ բարեփոխումն ավարտելուն եւ այդ կազմակերպության գործունեության հստակ կանոնների ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը, հանդես գալով Ուրուգվայի Ազգային կոնգրեսի պատգամավորների առջեւ:

«Մենք կողմ ենք, որ ԵԱՀԿ բարեփոխումներն ավարտին հասցվեն: Այն հարկավոր է օրինականացնել որպես լիիրավ տարածաշրջանային կազմակերպություն իր հստակ կանոններով, որոնք կբացառեն չարաշահումն ու մանիպուլյացիաները որեւէ մեկի կողմից: ԵԱՀԿ-ի գոյությունն որպես «ոչ ավանդական համաժողով» կամ «դաստիարակչական հաստատություն» ակնհայտորեն ձգձգվել է»,-ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը` ԵԱՀԿ-ն ստեղծվել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հիման վրա, որի ձեւավորումը կատարվեց 1975 թվականի Հելսինկիի համաձայնագրերի ստորագրումից հետո, որոնք հաստատեցին ետպատերազմյան Եվրոպայի սսահմանների անխախտելիությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները: