13 սեպտեմբերի 2007 - 19:14 AMT
Սլովակիայի հայերը պատրաստվում են Լեռնային Ղարաբաղի անկախության լուրջ լոբբինգի
Սլովակիայի հայ համայնքը նախապատրաստվում է լոբբիստական լուրջ գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչման ուղղությամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց համայնքի ղեկավար, Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցչության նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա անբավարար է գնահատում այդ հարցում հայկական լոբբիստական կառույցների գործունեությունը Եվրոպայում: «Այդ հարցում իր շահերի պաշտպանությամբ շատ ավելի ակտիվ է հանդես գալիս ադրբեջանական լոբբին»,-նշել է Գրիգորյանը:

Ա.Գրիգորյանի խոսքերով, իրենք լոբբիստական ակտիվ գործունեություն են ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչի «արդյունքում 2004թ.-ին Սլովիակիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ», հաղորդում է «Երկիր» թերթը: