Թուրքիայում վաճառքի է հանվել հայտնի ստամբուլահայ վարպետ Գրիգոր Քեհայանի պատրաստած ուդը: Առցանց վաճառքի ամենամեծ թուրքական Sahibinden կայքը ավելի քան 100 տարի առաջ ստեղծված երաժշտական գործիքը գնահատել է 10.000 դոլար:
Կայքում հրապարակվել են նաև երաժշտական գործիքի լուսանկարները և երկլեզու հավաստագիրը (օսմաներեն թուրքերենով և հայերեն լեզվով), գրում է Rusarminfo-ն:
Գրիգոր Քեհայանը (1875-1933) Ստամբուլի ամենահայտնի ուդագործներից էր, նա գործիքներ է պատրաստել 20-րդ դարի հայտնի շատ կատարողների համար:
Ուդը լարային-կսմիթային նվագարան։ Ծագել է պարսկական բարբաթից՝ վերջինիս փարդաներ ավելացնելով, դարձել արաբական երկրների ժողովրդակն գործիքարանի հիմնական նվագարանը: Լայնորեն տարածվել է Մերձավոր Արևելքի երկրներում, Միջին Ասիայում և Հայաստանում (նույնպես հնագույն ժամանակներից)։ 14-րդ դարից մուտք է գործել Իսպանիա և Սիցիլիա, հանդիսացել եվրոպական լյուտնյայի (արաբ, al-ud անվանումից, որ նշանակում է «փայտ») նախատիպը: Հայկական ուդը 6 լարանի է (առաջին հինգը՝ զույգ-զույգ):