Apple ընկերությունը մատնահետքերի ներկառուցված սկաներով էկրանի պատենտ է ստացել, հայտնում է Meduza-ն: Ընկերությանը տրամադրվել է «ԻԿ-դիոդներով ինտերակտիվ դիսփլեյի» պատենտ:
Տեխնոլոգիան, որի համար պատենտ է ստացվել, հայտնում է AppleInsider-ը, առաջին անգամ ներկայացվել էր 2016-ի գարնանը LuxVue ընկերության կողմից: Apple-ը գնել է ընկերությունը 2014-ին:
Apple-ի գործող հեռախոսներում մատնահետքերի տարբերակման Touch ID սարքը ներկառուցված է Home կոճակի մեջ:
Չհաստատված տեղեկությունների համաձայն, հաջորդ մոդելի հեռախոսներում`iPhone 8-ում, Apple-ը մտադիր է հրաժարվել Home կոճակից: Պաշտոնապես ընկերությունն այդ ենթադրությունը չի հաստատել: