14 փետրվարի 2017 - 18:38 AMT
Երևանի ավագանու ընտրությունները կարող են նշանակվել մայիսի 14-ին

Կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից է Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին որոշման նախագիծը:

Երևանի ավագանու հերթական ընտրությունը նախատեսվում է նշանակել 2017-ի մայիսի 14-ին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:

Նիստում հարցը ներկայացնելու է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: