ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսված է նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Նալբանդյանը կունենա նաև այլ երկկողմ հանդիպումներ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկայում, եթե Ադրբեջանը չհրաժարվի: