25 փետրվարի 2017 - 10:13 AMT
Ստրանջայում միայն բռնցքամարտիկ Բաչկովն է կիսաեզրափակիչ դուրս եկել

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում փետրվարի 24-ին տեղի են ունեցել քառորդ եզրափակչի մենամարտերը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել է առնվազն բրոնզե մեդալ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չելոյանը պարտություն է կրել:

Ռինգ դուրս եկած Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչը՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտություն են կրել Անգլիան ներկայացնող բռնցքամարտիկներից:

Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի բռնցքամարտիկներից պայքարը շարունակում է միայն Բաչկովը, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Ստրանջայի միջազգային մրցաշարում ՀՀ-ից 9 մարզիկ էր մասնակցում: