24 սեպտեմբերի 2007 - 17:26 AMT
Ցեղասպանությունների դեմ ուղղված ջահերով երթը հասավ Հայաստան
Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) սեպտեմբերի 25-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ակցիա է կազմակերպում Դարֆուրի ցեղասպանության դեմ: Ակցիան կապակցված է այն իրադարձությանն, որ Չադում մեկնարկած ջահերով երթը հասավ Հայաստան: Երթն անցնում է բոլոր այն երկրներով, որոնք ենթարկվել են ցեղասպանության: Հայաստանն երրորդ երկիրն է այդ ճանապարհին: Արարողությանը կմասնակցեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Անգլիկան եկեղեցու պետ, Քենթրբերիի արքեպիսկոպոսը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին արեւելյան Չադում մեկնարկեց ջահերով երթը, որը կանցնի բոլոր այն երկրներով, որոնք տուժել են ցեղասպանությունից: Երթի մասնակիցներն, անցնելով Ռուանդայով եւ Կամբոջայով, կհասնեն Հայաստան, որտեղից կուղեւորվեն Սարաեվո: Ջահերով երթի նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ցեղասպանության խնդրի, մասնավորապես, Դարֆուրում ստեղծված իրավիճակի վրա: Ակցիայի նախաձեռնողն է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան, դերասանուհի Միա Ֆարրոուն, որը մի քանի տարի է ինչ լրջորեն զբաղվում է Դարֆուրի խնդրով:
Չինաստանն ընտրվել է ակցիայի նշանակետերից մեկը, քանի որ նա Սուդանի տնտեսական գործընկերն է: «Սուդանի կառավարությունն իրավունք է տվել Չինաստանի նավթային ընկերություններին օգտագործել երկրի բնական հարստությունը, իսկ ստացված գումարների 80 տոկոսն ուղղում է Դարֆուրում ծավալված ռազմական գործողություններին: Համագործակցելով Պեկինի հետ, մենք սատարում ենք Դարֆուրի ցեղասպանության կազմակերպիչներին»,-նշել է ակցիայի նախաձեռնող ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան, դերասանուհի Միա Ֆարրոուն: