2016 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 5.068 տրիլիոն դրամ՝ 2015-ի նկատմամբ ավելանալով ընդամենը 0.2%-ով:
Ինչպես հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016-ի առաջին եռամսյակում աճը կազմել է 4.7%, երկրորդ եռամսյակում՝ 2.6%, երրորդ ու չորրորդ առամսյակում գրանցվել է անկում՝ համապատասխանաբար 2.6%-ով և 1%-ով:
2016 թվականի պետական բյուջեի համաձայն տնտեսական աճը պիտի կազմեր 2.2%:
2012 թվականից ի վեր կառավարությունը չի կարողանում ապահովել երկրի հիմնական ֆինանսատնտեսական փաստաթղթում ծրագրավորված տնտեսական աճի տեմպերը: