26 սեպտեմբերի 2007 - 15:10 AMT
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում ՆԱՏՕ-ն չի կարող ոչ ճնշել, ոչ ստիպել Թուրքիային
ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է նորմալ հարաբերություններ ունենան հարեւանների հետ: Թուրքիան եւ Հայաստանը պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները: Դաշինքն այդ հարցում չի կարող ճնշել, ստիպել Թուրքիային: Այդ մասին PanARMENIAN.Net-ն տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Նրա hիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Հայաստանն ուղղակի մասնակցում է Դաշինքի ծրագրերին, եւ այդ առումով չի կարող ազդել երկու երկրների հարաբերությունների վրա: «Հայաստանին աջակցում են Դաշինքի բոլոր անդամները, եւ ես հուսով եմ, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը կլուծվի եւ սահմանը կբացվի»,-նշել է Սիմոնսը:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի հայտարարությունն այն մասին, թե լավ կլիներ, եթե Թուրքիան զորքեր մտցներ Նախիջեւան, ապա Ռ.Սիմոնսը նշել է, որ ծանոթ չէ այդ հայտարարությանը: «Կարող եմ հստակ ասել, որ Թուրքիան նման քայլի չի գնա: Այդ երկիրը Դաշինքի ակտիվ անդամներից է եւ նրա քաղաքականությունը չի հակասում դաշինքի նպատակներին եւ խնդիրներին»,-ընդգծել է Սիմոնսը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ