2017-ի մարտի 3-ին մարվել է և «Հայփոստի» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվել նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային:
Փոստային նամականիշը ձևավորված է հին թղթադրամի տեսքով: Նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր գործարար, բարեգործ և 20-րդ դարասկզբի խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը:
Նամականիշի խորապատկերին ներկայացված են Ա. Մանթաշյանի միջոցներով կառուցված Փարիզի Ելիսեյան դաշտերում գտնվող հայկական Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և Թիֆլիսի հայ արտիստների միության շենքի ճակատային մասը, որն այսօր Թբիլիսիի Ակադեմիական Թատրոնի շենքն է և կրում է Ռուստավելիի անունը:
Փոստային նամականիշը ունի 380 դրամ անվանական արժեք: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի պաշտոնական մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և “Հայփոստ” ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը: