ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկել է փոխգործակցությունը գյուղատնտեսական մեքենաշինության և այլ ոլորտներում, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 3-ին:
Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը անդրադարձել են նաև ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցությանը և հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը։
Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը ներկայացվել էր 2017-ի հունվարին: Հիմնադրամի նպատակն է լ;ինելու այն ոլորտների ֆինանսավորումը, որոնք կարող են ապահովել ապրանքաշրջանառության, աճ, արդյունաբերական կոոպերացիայի զարգացում: