Մարտի 13-22-ը Ռումինիայի Բրաիլա քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 7 մարզիկով, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:
Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Ռումինիայում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Բռնցքամարտի նախորդ մրցաշարում՝ մեծահասակների միջազգային Ստրանջայի մրաշարում ոսկե մեդալ է նվաճել ՀՀ-ն ներակայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հեղինակավոր մրցաշարում Հայաստանը հանդես էր գալիս 9 բռնցքամարտիկով: