ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հրաժարական է պահանջել 46 դաշնային դատախազից: Դատախազներին ժամանակին նշանակել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:
Հրաժարականի պահանջը կապված է «իշխանության միաժամանակյա անցումն ապահովելու համար»,-հայտնում է Gazeta.ru-ն ԱՄՆ արդարադատության նախարարության վրա հղումով:
Ավելի վաղ Սեշնսն ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հանդիպումների հետ կապված սկանդալի ֆիգուրանտ էր դարձել: