Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նախնական կարծիքներ են փոխանակել Սիրիայի գծով գեներալների մակարդակով նոր կապուղի ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Շտաբերի պետերի կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գրեգորի Հիքսը:
Ըստ նրա, կողմերի միջև «աշխատանքային քննարկում է կայացել», ինչը թույլ կտա «մտքերի սկզբնական փոխանակում անել Սիրիայի ցամաքում և օդային տարածքում առճակատման հետագա ռիսկերը նվազեցնելու նպատակով»:
Նոր կանալի ստեղծման վերաբերյալ բանավեճի առաջին փուլի մասին մանրամասներ չեն ներկայացվել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նոր կապուղու առկայության նպատակը լինելու է ՌԴ և ԱՄՆ զինված ուժերի միջև հնարավոր միջադեպերի կանխման խնդիրների խորացված քննարկումը: