2 հոկտեմբերի 2007 - 19:13 AMT
Իսլամիստական Թուրքիան ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ի մասին
«Եթե Թուրքիան հակվում է իսլամիստական պետություն դառնալ, մոռանալով աշխարահականցումը, ապա նա ստիպված կլինի մոռանալ Եվրամիության մասին»,- հայտարարել է Եվրախորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Նրա խոսքերով, եթե Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրոպայի մաս, ապա կրոնը պետք է պետությունից առանձին գոյություն ունենա: ԵԽԽՎ ղեկավարը անվանել է այն չորս պայմանները, որոնք չկատարելու դեպքում «ԵՄ-ն կարող է Թուրքիայի համար դառնալ երազանք»:

«Եթե Թուրքիան հակված է դառնալ իսպամիստական պետություն, ապա պետք է մոռանա ԵՄ մասին: Եթե փոփոխությունները սահմանադրությունում չհամապատասխանեն եվրոպական համաձայնագրերին, ապա մենք հետաքննության մեջ կներգրավենք նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Նրանք, ովքեր ստիպում են հիջաբ կրել, պետք է դիմեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Հիջաբի արգելման դեմ հանդես եկող համալսարանները եւս կարող են դիմել Եվրոպական դատարան»,- հայտարարել է Ռենե վան դեր Լինդենը Sahab թերթին տված հարցարզույցում: