Մարտի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցկացվել է Երևանում բացված «Հալալ» գրասենյակի հետ համատեղ կազմակերպված իրազեկման առաջին սեմինարը «Հալալ» սերտիֆիկացման գործընթացի վերաբերյալ` տնտեսվարողների համար:
«Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: «Հալալ» մակնշմամբ արտադրանքը համարվում է «մաքուր արտադրանք»։
Միջոցառմանը մասնակցում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին, տնտեսվարողներ` արտադրության, սննդի, զբոսաշրջության, սպասարկման և ծառայությունների ոլորտից:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ տեղական արտադրանքը և ծառայություններն այլ երկրներ, մասնավորապես, իսլամական պետություններ մուտք գործելուն օժանդակելուն ուղղված միջոցառումներից մեկն էր Երևանում «Հալալ» գրասենյակի հիմնումը: Նա նաև ավելացրել է , որ գրասենյակի միջոցով տնտեսվարող սուբյեկտները կարող են ստանալ խորհրդատվություն, բացի դրանից գրասենյակը նաև կազմակերպություններին տրամադրելու է «հալալ» սերտիֆիկատ:
«Հալալ» գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին նշել է, որ ընդամենը 3 օր առաջ Երևանում բացվել է իրենց գրասենյակը և արդեն իսկ իրենց դիմել են «Հալալ» սերտիֆիկատ ստանալու համար: Նախարարության հետ համատեղ կազմակերպված այս իրազեկման սեմինարների հիմնական նպատակն է տնտեսավարող սուբյեկտներին տեղեկատվություն ներկայացնել հալալի մասին, քանի որ իսլամական շուկաներ մուտք գործելու համար կան արտադրանքի նկատմամբ գործող ստանդարտներ:
Ֆախարին ներկայացրել է «Հալալ» ապրանքանիշի տնտեսական դերը շնորհանդես` մանրամասնելով, թե ինչ է հալալը, արտադրանքի նկատմամբ ինչպիսի ստանտարտներ են գործում` իսլամական շուկա մուտք գործելու համար:
Ֆախարին պատասխանել է տնտեսվարողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին, թե ինչ պետք է անի ատադրողը, որպեսզի համապատասխանի «հալալի» ստանդարտներին ու չափանիշներին և ինչ պետք է անի սպասարկողը, որպեսզի կարողանա իրացնել կամ արտահանել «հալալ» մակնշմամբ արտադրանքը:
Մարտի 10-ին Երևանում տեղի է ունեցել«Հալալ» գրասենյակի բացման արարողությունը: