15 մարտի 2017 - 19:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը՝ «Երկիր ծիրանի»

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նոր կուսակցությունը կկոչվի «Երկիր ծիրանի»: Այս մասին հայտարարել է մարտի 15-ին հրավիրված համագումարին:

Փոստանջյանը նշել է, որ մարտի 15-ը հատկանշական է. այդ օրը Սողոմոն Թեհլերյանը հայտարարել է, որ պետք է պատժել մեղավորին:

«Մենք 25 տարի ապրեցինք անպատժելիության մթնոլորտում, որը դրդում է մեզ արտագաղթել: Մեր երկրում արդարություն կլինի, երբ պատժենք մեղավորներին: Այս 25 տարիներին, ճիշտ է ունեցանք հաղթանակ, բայց ունեցանք նաև պարտություն», ասել է Փոստանջյանը, գրում է Lurer.com-ը:

Նա համեմատական է անցկացրել ծիրանի կորիզի և հայերի միջև, ովքեր կարող են համախմբվել:

Փոստանջյանը հավելել է. «Այս մթնոլորտը ստիպում է, որ Հայաստանի Հանրապետության և դրանից դուրս գտնվող մեր հայրենակիցները զբաղվեն քաղաքական իրավունքների լիարժեք իրացմամբ»:

2017-ի մարտին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է նոր քաղաքական հարթակ ստեղծելու ծրագրի մասին:

Զարուհի Փոստանջյանը դեմ էր «Ժառանգություն» կուսակցության համագործակցությանը Վարդան Օսկանյանի «Համախմբման» ու Սեյրան Օհանյանի «Երրորդ Հանրապետության» հետ (երեք ուժերը գնում են ընտրությունների «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով): ԱԺ վերջին քառօրյայում նա հայտարարել էր «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու մասին:

ՖՈՏՈՇԱՐՔ