Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ԱՄԷ Ocean Holding ՍՊԸ միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքները և Ocean Holding ընկերությանը մեր երկրում արևային էներգիայի նախագծերում ներդրումների հնարավորություն տալու։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը և Աբու Դաբիի Առևտրի պալատը մարտի 22-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպել են «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը:
Ocean Holding-ը նպատակ ունի 2017-ից սկսած Հայաստանում ներդնել 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ֆոտովոլտային կայաններ կառուցելու և դրանք գործարկելու՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։
Նախարարությունը կդյուրացնի Ocean Holding-ի գործունեությունը Հայաստանում և կտրամադրի արևային էներգետիկայի ոլորտի մասին տեղեկատվություն։ Ներդրումները տեղի կունենան մի քանի փուլով։
Կարդացեք նաև՝ ՀՀ նախագահ. էմիրությունների գործարարներին առաջարկում ենք անընդհատ ընդլայնվող շուկա