2 ապրիլի 2017 - 10:41 AMT
Վարչապետը չի կարծում, որ դպրոցների տնօրենների կողմից ընտրողների ցուցակներ կազմելու գործընթացը համակարգված է եղել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկեց ԱԺ ընտրություններին:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ շփվելու ընթացքում վարչապետը չխոսեց հնարավոր կոալիցիաների ու հետընտրական դաշինքների մասին:

Խոսելով ընտրախախտումների մասին՝ հույս հայտնեց, որ ընտրախախտումբերը կանխելու ու բացահայտելու համար բավարար մեխանիզմներ կան:

Կարապետյանին հարցրեցին նաև 114 դպրոցների տնօրենների կողմից թաղապետարաններ ու ՀՀԿ կուսակցական կառույցներ ընտրողների ցուցակներ ներկայացնելու մասին: «Եթե խախտում են արել՝ պետք է պատժվեն, եթե խախտում չեն արել՝ չպետք է պատժվեն», - ասաց նա: Հարցին, արդյոք համակարգված չեն եղել տնօրենների գործողությունը, վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: