2 ապրիլի 2017 - 14:42 AMT
Բագրատյան. Փոփոխությունների համար սահմանադրական այլ եղանակ գոյություն չունի

ՀՀ նախկին վարչապետ, Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը, քննարկելով ԱԺ ընտրություններին, ցանկանում է «գալ իշխանության, փոխել երկրի իրավիճակը»։

Լրագրողների հարցին՝ հավատում եք, որ այս օրը հենց այն օրն է, որ պետք է ժողովուրդը դուրս գա և կարողանա իր քվեով ինչ-որ բան փոխել, նա պատասխանել է. «Այս պահին սահմանադրական այլ եղանակ գոյություն չունի»։

Ինչ վերաբերում է ընդդիմության հետ կոալիցիա կազմելուն, Բագրատյանն ասել է. «Տեսնենք էլի, այնպիսի հարցեր եք տալիս, տեսնենք»,- գրում է Panorama.am-ը։

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով: