ԱՊՀ դիտորդական առաքելությունը խախտումներ չի արձանագրել ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններում:
Այս մասին է հայտնել առաքելության անդամ, ՌԴ ԿԸՀ քարտուղար Մայա Գրիշինան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ ասվածը վերաբերում է միայն քվեարկության ընթացքին. Հաշվարկի ընթացքի վերաբերյալ գնահատական տալ դեռ վաղ է:
Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574.947 կամ 60.86%-ը: Երևանում մասնակցության հայտը 58.45% է (845.804 ընտրողից 494.455-ը):
Կարդացեք նաև. Exit Poll-ի նախնական տվյալները. ՀՀ ԱԺ քաղաքական 4 ուժ է անցնում