19 հոկտեմբերի 2007 - 14:04 AMT
Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ. Բաքվում ԱՄՆ դեսպանատան շենքին սգո ծաղկեպսակ են դրել
Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսն (ԱԱԿ) ու «Ազերի-Թյուրք» կանանց միությունը «բողոքի հայտարարություն» են ստորագրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման առնչությամբ:

«Ազերի-Թյուրք» միության կողմից ընդունված հայտարարությունում «խիստ բողոք է» հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեմ եւ նշվում է, որ այդ որոշումը «բացասական ազդեցություն կունենա ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների, այլեւ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա»:

ԱԱԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որ այդ «անարդար» բանաձեւի քննարկումը նման երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն են, որը հիմնվում է ժողովրդարավարական արժեքների վրա, որը անընդհատ հայտարարում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, «չի համապատասխա որեւէ միջազգային կոնվենցիայի»:

Ադրբեջանական կազմակերպությունները ի նշան բողոքի սգո ծաղկեպսակ են դրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան շենքին, հաղորդում է ANS TV: